Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/26/14

Մոսկվան ճանաչում է Պորոշենկոյի հաղթանակը

Երեկ ես կանխատեսել էի, որ Մոսկվան ճանաչելու է Ուկրաինայի ընտրությունների արդյունքներն ու նոր նախագահին: Դրա մասին էին խոսում վերջին օրերին Կրեմլի ուկրաինական քաղաքականության որոշ սրբագրումներ, մասնավորապես այն, որ հենց ընտրությունների ժամանակ սկսվեց ռուսական զորքերի հեռացումն Ուկրաինայի
սահմանից:
Այսօր առավոտ արդեն՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ հարգում է ժողովրդի ընտրությունը:
Ակնհայտ էր, որ իր մարիոնետի միջոցով Կրեմլը նախապատրաստում էր պաշտոնական տեսակետ, որը չուշացավ:
Պաշտոնական Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի նախագահի ընտրություններում նախնական տվյալներով հաղթող Պետրո Պորոշենկոյի հետ երկխոսության, քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ի դեպ, չի ուշացել նաև Կիևի արձագանքը. Պետրո Պորոշենկոն լրագրողների հետ զրույցում ասել է, թե պլանավորում է հունիսի սկզբին հանդիպել Ռուսաստանի ղեկավարների հետ, նշելով, որ առանց Մոսկվայի մասնակցության հնարավոր չէ Ուկրաինայի արևելքում կայունություն հաստատել:
Իհարկե, այս ամենին պետք է մոտենալ չափավոր լավատեսությամբ, սակայն տեսանելի են ռուս-ուկրաինական երկխոսության որոշակի հնարավորություններ, ինչն, անշուշտ, դրական է:

Սուրեն Սուրենյանց