Ես չգիտեմ, թե.
1.Ինչու են մի քանի <<առաջադիմական լրագրողներ, վերլուծաբաններ, մշակութային ու հասարակական գործիչներ>> քաղաքակիրթ երկրները համարում գերտերություններ: Որովհետեւ չգիտեմ գերտերություն բառի իմաստն ու
սահմանները, որով կարելի է որեւէ երկիր համարել այդիսին եւ մեկ ուրիշ չհամարել: Որովհետեւ եթե երկիրը գերտերություն է իր զուտ տարածքային հատկանիշներով ու չափսերով, ապա թվարկածս <<մասնագետները>> նույն հաջողությամբ կարող են Հայաստանն էլ այդպիսին համարել քանի որ իրենց ցուցակի մեջ եղած <<գերտերություններ>> կան, որ ճիշտ Հայաստանի չափսերն ունեն:
2. Ինչու են որոշել թե Հունաստանին Եվրոպական <<գերտերությունները>> հոշոտել: Արդյոք ընդհանրապես հետեւո՞ւմ են աշխարհի մեջ տեղի ունեցող անց ու դարձին: Գիտե՞ն որ Հունաստանն ի սկզբանե պետական մակարդակով խաբեց Եվրոպական Միության <<գերտերություններին>> բացարձակապես անիրական տվյալներ ու փաստաթղթեր ներկայացնելով իր տնտեսական կացության վերաբերյալ: Գիտե՞ն թե քանի միլիոն ու միլիարդ եվրո տրվեց Հունաստանին, որ խաբեությամբ մտել է <<գերտերությունների>> միություն:
3. Ի՞նչ տրամաբանությամբ ու չափանիշներով են որոշել, թե <<եվրոպական գերտերությունների>> ու ռուսաստանի միջեւ որեւէ տարբերություն չկա: Որովհետեւ իսկապե՞ս չեն նկատում մեկի՝ <<գարշելի արեւմտյան գերտերությունների>> ծրագրված ու նպատակային աշխատանքը, որ ի սկզբանե ստեղծվել է քաղաքացու, մարդու ազատությունն ու իրավունքը, տարրական բարեկեցության խնդիրները բարելավելու համար եւ մյուսի՝ ռուսական կամ որ նույնն է՝ ՉԱՐԻՔԻ կայսրության նույնքան ծրագրված ու նպատակային կայսրապաշտությունն ու հսկայական տարածքներ, հատկապես հեռու մոտիկ երկրների տարածքներ զավթելու եւ այդ ժողովուրդներին նույն քաղցի մեջ պահելու համար, որքան սեփական ժողովրդին է պահում:
4. Ինչո՞ւ են այս շատ հստակ ու պարզ խնդիրները նենգափոխելը անվանում <<կարծիք հայտնել>>:
Կարծիք կարելի է հայտնել որեւէ ներկայացման մասին, որեւէ մեկի սանրվածքի մասին, որեւէ կերակուրի վերաբերյալ: Սկզբունքային խնդիրներ քննելիս ոչ թե կարծիքներ են հայտնում, այլ նախ զինվում են զորավոր գիտելիքներով, առնվազն տեղեկություններով ու քննում: Թե չէ աշխարհը ձեր սեփական կնկա հագած փեշի ձեւը չէ, որ կարծիք հայտնեք ու մենք էլ լուռ ու մունջ լսենք այդ կարծիքը, որ իրականում գաղութային Հայաստանի իշխանական խորամանկ լարախաղացություն է վերեւից հրահանգված քարոզչությունը ներշնչելու համար:
Մի խոսքով՝ սատանի մայլում քյանդրբազություն անելով մի ինքնահաստատվեք, որովհետեւ լրիվ հակառակն է դառնում՝ բոլորովին դիմազրկվում եք:
Lilit Simonian-Le Cadre fb page