Կառավարությունը հավանություն է տվել «Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության և Էրստե բանկի միջև արտահանման վարկային համաձայնագրի և կանխավճարային վարկային համաձայնագրի
նախագծերին: Գործադրի հավանությունն են ստացել ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական երեք ընկերությունների միջև կնքվող Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին 7 մլն եվրոյի չափով և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ 2 մլն եվրոյի չափով տեխնիկական, լուսային և ձայնային վերազինման պայմանագրերի նախագծերը: Նախատեսվում է մինչև 2015թ. օգոստոսը ավարտել նշված մշակույթի օջախների բեմի տեխնիկական վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին:
gov.am