Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/10/14

Ալբերտ Ղազարյան. « Կարինե Գևորգյան, հուլիսի 13 – ին ես քո հաղթանակին եմ սպասելու » …

Ալբերտ Ղազարյան. Ծնվել է  30 ապրիլ, 1993 թ. ք. Սպիտակ: Սովորում է Հայաստանի պետական Ֆիզկուլտուրայի ինստիտուտում` բռնցքամարտի բաժին, 4 – րդ կուրս: 7 տարեկանից զբաղվել է սպորտով: 10 տարեկանից մինչ այժմ զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: Մասնակցել է
բազմաթիվ մրցաշարերի և ճանաչվել հաղթող: 12 տարեկանից զբաղվել է  Ջիտ կուն դո մարտարվեստով և այդ մարտարվեստում ճանաչվել որպես լավագույն մարզիկ: 16 տարեկանից մինչ օրս զբաղվում է Ընդհանուր մենամարտեր սպորտաձևով : 17 տարեկանում պրոֆեսիոնալ մակարդակով մասնակցել է … Ասիայի առաջնությանը և  քիք – ջիցու սպորտաձևով դարձել Ասիայի չեմպիոն: Մասնակցել է «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» կողմից կազմակերպված «ArmFC – 1»,  «ArmFC — 8», « ArmFC — 10»,  «ArmFC — 11» և  «ArmFC — 12» վարկածներով մրցաշարերին և պարբերաբար ճանաչվել հաղթող: 2009թ. մասնակցելով Վրաստանի Free Fighting World Cup վարկածով աշխարհի առաջնությանը` ճանաչվել է հաղթող, իսկ 2010թ.`  Թայ – բոքսինգ մարզաոճով Կովկասի առաջնության հաղթող: 2010թ. սկսած 3 – 4 տարի եղել է մարզիչ ԱրմՖայթինգ ֆեդերացիայում: Այժմ Ալբերտ Ղազարյանը պատրաստվում է հուլիսի 13 – ին կայանալիք «ArmFC – 13» մրցաշարին:  «ArmFC – 13» մրցաշարին մասնակից իր ընկերներին այսօր Ալբերտ Ղազարյանն ի սրտե իր մաղթանքն է հղել.
« «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» կողմից կազմակերպված յուրաքանչյուր մրցաշար ինձ համար շատ կարևոր է և սպասելի, քանի – որ ԱրմՖայթինգ ֆեդերացիան մեզ` մարզիկներիս համար,  «Բաց դուռ» է դեպի պրոֆեսիոնալ մեծ ռինգեր:  Յուրաքանչյուր օր մարզվելիս` ես մտածում եմ միմիայն հաղթանակի մասին և շատ կուզենայի, որ մեզանից յուրաքանչյուրը ռինգ դուրս գալուց առաջ մտածեր, թե որքա’ն կարևոր է յուրաքանչյուրիս հաղթանակը նախ և առաջ մեր իսկ անձի, ապա մե’ր երկրի, մե’ր ֆեդերացիայի և, թե’ մեր ֆեդերացիայի նախագահ` Հայկ Ղուկասյանի համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Հայկ Ղուկասյանին`  միջազգային նման խոշոր մրցաշար կազմակերպելու համար: Բոլորիս մաղթում եմ կամքի ուժ, սեփական ուժերի հանդեպ վստահություն և հաղթանակներով լեցուն մրցաշար: Վստա’հ եմ, որ հուլիսի 13-ը մեզ բոլորիս համար լիարժեք հաղթանակներ տոնելու օր է լինելու: Առանձնահատուկ ուզում եմ քաջալերել մեր ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզուհի` Կարինե Գևորգյանին: Նա որպես իգական սեռի ներկայացուցիչ` միակն է, ով հուլիսի 13- ին մեզ հետ դուրս կգա պրոֆեսիոնալ ռինգ. Կարինե Գևորգյան, հուլիսի 13 – ին ես քո հաղթանակին եմ սպասելու ».
Դիտեք Ալբերտ Ղազարյանի լավագույն մենամարտերից մեկը …

http://www.armfc.com/?p=3395
amediainfo.ru

No comments:

Post a Comment