Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

7/11/14

Բնակվելով Հոլանդիայում` հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո - Կարապետ Կարապետյան

Կարապետ Կարապետյան. Ծնվել է  20 ապրիլ`  1982, ք. Էջմիածին, գյուղ` Փարաքյար: 16 տարեկան է եղել, երբ տեղափոխվել է Հոլանդիա: Ինչպես արդեն նշել էինք, K — 1 աշխարհի չեմպիոնը ժամանել է Հայաստան: Հուլիսի 7 — ին
մեր չեմպիոնն այցելեց ԱրմՖայթինգ ֆեդերացիա, որտեղ էլ անցկացրեց իր առաջին մարզումները ֆեդերացիայի պրոֆեսիոնալ այն մարզիկների հետ, ովքեր հուլիսի 13 — ին մասնակցելու են  «ArmFC — 13» մրցաշարին: Մարզումներից հետո սիրով զրուցեցինք Կարապետ Կարապետյանի հետ.
Կարապետ, ի՞նչ նպատակով եք ժամանել Հայաստան և որքա՞ն ժամանակով.
- Հայաստան եմ ժամանել անձնական հարցերով: Այստեղ եմ մնալու մինչև օգոստոս:  Զգում եմ, որ վերադարձել եմ հայրենիք և շատ երջանիկ եմ, որ այսօր հարազատներիս կողքին եմ:
Որպես աշխարհի չեմպիոն և որպես պրոֆեսիոնալ մարզիկ` Ձեր գնահատականը Հայաստանում սպորտի վերաբերյալ.
- Կցանկանայի, որ Հայաստանում սպորտով զբաղվողների քանակն ավելի շատանար, ծնողներն իրենց երեխաներին ուղղորդեին դեպի սպորտ և, թե’ մեծահասակները և,  թե’ երեխաները ձգտեին առողջ ապրելակերպի:
Ի՞նչ տարբերություն եք տեսնում այլ երկրների մարզիկների և հայազգի մարզիկների միջև.
- Հայ մարզիկները պայաքարում են ո’չ միայն իրենց անունի, այլ նաև Հայոց եռագույնը ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցույց տալու, հիմնը լսելի և ողջ աշխարհին Հայաստանը ճանաչելի դարձնելու համար:
Կարապետ, գիտեմ, որ սպորտի աշխարհում բազմաթիվ հաջողություններ ունեք գրանցած, ո՞ր կազմակերպության անդամ եք և ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում. Մի փոքր կխոսե՞ք այդ մասին. 
- Այո, իհարկե. 2006թ.-ին դարձել եմ Հոլանդիայի քիք — բոքսինգի չեմպիոն:  2007թ.- ին մասնակցել  եմ It’s Showtime  մրցաշարին և ճանաչվել եմ հաղթող: 2009 -2012 թթ.  ուսմանս պատճառով չկարողացա մասնակցել մրցաշարերի, սակայն  2012 թ- ից կրկին մասնակցել եմ բազում մրցաշարերի և հիմա հանդես եմ գալիս Glory կազմակերպության կողմից կազմակերպվող մրցաշարերում: Ներկա դրությամբ կոնկրետ նշանակված մենամարտ դեռ չունեմ, սակայն առաջիկայում բնականաբար լինելու են, որոնց մասին ես Ձեզ տեղյակ կպահեմ:
Իսկ ո՞րն է պրոֆեսիոնալ մարզիկի հաջողության գրավականը.
- Մարզիկի հաջողության գրավականներն են` ձգտում, աշխատասիրություն և նվիրվածություն այն ամենին,  ինչով որ նա զբաղվում է:
Հուլիսի 7 — ին Դուք այցելեցիք «Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիա». Կիսվեք Ձեր տպավորություններով մեզ հետ.
- Տպավորություններս ԱրմՖայթինգ ֆեդերացիայից շատ լավն են: Ուրախ եմ գտնվել Արմֆայթինգ ֆեդերացիայում և մարզվել մեր հայ մարզիկների հետ:
Արդյո՞ք պատրաստվում եք ներկա գտնվել « ArmFC — 13 » մրցաշարին և,  եթե այո, ապա ի՞նչ կմաղթեիք մրցաշարին մասնակից մեր հայ մարզիկներին.
- Անշուշտ, մեծ հաճույքով ներկա կգտնվեմ հուլիսի 13 — ին կայանալիք «ArmFC — 13» մրցաշարին, իսկ մրցաշարին մասնակից մեր մարզիկներին մաղթում եմ  մեծ հաջողություններ:  Աստծու օրհնությամբ թող նրանք հաղթեն  և բարձր պահեն մեր բոլորի պատիվը:
Լինելով հայ, սակայն բնկավելով  Հոլանդիայում` Դուք հանդես եք գալիս Հայաստանի դրոշի ներքո. Ի՞նչ կուզենայիք հղել Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայազգի այն մարզիկներին, ովքեր ինչ — ինչ պատճառներով հանդես են գալիս այլ երկրի դրոշի ներքո.
- Կցանկանայի որ բոլոր հայ մարզիկները Հայաստանի սահմաններից դուրս հանդես գային Հայաստանի դրոշի ներքո: Սակայն հասկանում եմ, որ ինչ-ինչ պատճառներով ոմանք դրա հնարավորությունը չունեն: Համոզված եղեք, որ նրանք անկասկած Հայոց եռագույնը վեր կբարձրացնեն առաջին իսկ հնարավորության դեպքում … Ցանկանում եմ բոլոր մեր հայ մարզիկներին  թե’ Հայաստանում, թե’  Հայաստանի սահմաններից դուրս, հաջողություն և նորանոր նվաճումներ: Թող որ մեր հայ մարզիկները մեր ազգի ու մեր եռագույնի պատիվը միշտ բարձր պահեն աշխարհի բոլոր անկյուններում և ո’չ մի դեպքում չմոռանան, թե ո’րն է իրենց հայրենիքը:
Շնորհակալություն Ձեզ Կարապետ, անկեղծ հարցազրույցի համար. 
- Ես էլ շնորհակալ եմ Ձեզ` Ձեր ուշադրության համար.

Արսինե Արսենյան`  http://www.armfc.com/ .
amediainfo.ru

No comments:

Post a Comment