Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/12/15

Իրականում Սրբազանի Պահվածքը բավական ճիշտ էր

Սրբազան իրավունքով...
Ես որոշակի թեմաներ կան որոնց չեմ անրադառնում, հատկապես այն թեմաներին, որոնց մասին գրում և խոսում են բոլորը: Չեմ խոսել և չեմ խոսի հանրահայտ տիկնոջ Հայաստան այցի մասին: Սակայն այս կոնտեքստում կա մի դետալ, որի մասին կցանկանամ արտահայտվել: Մարդկանց առաջ Եկեղեցու դռները փակած
ոստիկաններին թեմի առաջնորդը անվանել է ապուշ: Ինչպիսի սարսափելի՜, քստմնելի՜, սարսափազդո՜ւ արարք... Բանը հասավ նրան որ Ավետարանի դասեր կազմակերպվեցին և կոմպետենտ ու ոչ կոմպետենտ մարդիկ սկսեցին քրիստոնեական վարդապետության դասեր տալ: Թե բա չիմացար Սրբազան Քրիստոսն այս է ասել, այն է ասել: Իրականում Սրբազանի Պահվածքը բավական ճիշտ էր: Բոլոր դաս տվողներին ցանկանում եմ հիշեցնել Աստվածաշնչյան մի դրվագ Հիշում եք բարություն և ներողամտություն քարոզող Հիսուսը ի՞նչ արեց, երբ ձեռք բարձրացրին տաճարի վրա. Նա խարազանով ծեծեց և դուրս վռնդեց օրինազանցներին: Այնպես որ եկեք բավարարվենք նրանով, որ Միքայել Սրբազանը միայն խոսքով դուրս հրավիրեց տաճարի անդորրը խախտածներին, քանզի Տիրոջ օրինակով կարող էր նաև...
ՀԳ
Այս կոնտեքստում Սրբազանին Աստվածաշունչ <<սովորեցնողների>> պահվածքը ինձ հիշեցրեց չկայացած այն սպաներին, որոնք խնդիրների կարգավորման մեջ եթե տղայական առումով տանուլ էին տալիս հիշում էին հին ու բարի <<ուստավը>>:


Davit Asatryan
https://www.facebook.com/davit.asatryan.3/posts/716958095087338?comment_id=716973438419137&notif_t=like

www.amediainfo.ru

No comments:

Post a Comment