Գյումրիի Թատերական հրապարակում բախում սկսվեց ակտիվիստների ու ոստիկանների միջեւ, փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը պնդում էր, որ երթի մասնակիցները պիտի քայլեն մայթերով, իսկ ակտիվիստները չէին համաձայնում ՝ նշելով, որ այսօրվա մասնակիցները չափից ավելի
շատ են ու ոստիկանությանը պահանջը անհնարին է կատարել:
Մի խոսքով, հորդառատ անձրեւի տակ բավական երկար բանակցելով՝ երթի մասնակիցները քաղաքի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի Անի թաղամաս: Ոստիկանները զիջեցին նրանց: Երթի մասնակիցներն այսօր պարբերաբար հիշեցնում էին, որ իրենք Երեւանի հետ են, այնուհետ բացականչում էին «Վառեմ մարեմ, վառել եմ ու բդի վառեմ»: Ճանապարհին հայրենասիրական երգեր էին երգում՝ բացականչելով, որ իրենք են երկրի տերը: Այս կարգախոսը նրանք մի առանձնահատուկ ուժգնությամբ բացականչեցին, երբ անցան Գյումրիում գտնվող ռուսական հյուպատոսարանի շենքի դիմացով: Նշենք, որ փողոցներով անցնող մեքենաները միանում էին այսօրվա բողոքավորներին, ազդնաշնաններով տալով ուղեկցում նրանց:
Գյումրի 0։01 26Հունիս2015
Հեղինակ` Առավոտ թերթի Գյումրու թղթակից Նունե Արևշատյան
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment