Նողկանք եմ ապրում, երբ մի երկու չկայացած <ընդդիմադիրներ> փորձում են վարկաբեկել ղեկավարությանը
Ոնց եմ նյարդայնանում, երբ ընդդիմադիր ուժերը մեծ-մեծ խոսում ու փնովում են ներկայիս իշխանությանը: Հարգելի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ `Ձեզանից շատերը, ախր, ընդամենը մի քանի տարի առաջ նույն այս իշխանության մի մասնիկն է եղել, ու երբ իշխանության մի մասն էիք ինչ արեցիք նույն երկրի ու ժողովրդի համար???? Քանի դեռ իշխանությունը ձեր ձեռքում էր, ու դուք էիք ղեկավարում այս երկիրը ինչպես ձեր սրտին ու գրպանին էր հարմար, այդ իշխանությունը լավն էր ձեզ համար:Իսկ երբ իշխանափոխություն եղավ, ու դուք իշխանության ղեկը հանձնեցիք ներկայիս իշխանությանը, հանկարծ նույն իշխանությանը սկսեցիք դատապարտել: Մոռանում եք, որ ներկայիս իշխանությանը դուք եք նման աղքատ երկիր փոխանցել: Ու հիմա Ազատության հրապարակում կանգնած ճառ եք կարդում, մեղադրում ու դատապարտում եք ներկայիս իշխանությանը , որ ժողովրդին մատնել է աղքատության ու չքավորության:Հիշեցնեմ, որ նման պետություն դուք եք փոխանցել ու հիմա եկել ում եք խաբում,??? Բավական է արդեն ...նողկանք եմ ապրում, երբ համացանցում մի երկու չկայացած <ընդդիմադիրներ> փորձում են վարկաբեկել ղեկավարությանն ու նրա վարած քաղաքականությանը :
No comments:
Post a Comment