Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

4/22/14

Այս գործարարը թերևս հայի թասիբ ուներ, ինչու ոչ մերը

Ինչ եք կարծում…քանի Հրանտ Վարդանյան է պետք մեր երկրին այսօր և հիմա, որպեսզի մենք հպարտությամբ ասենք, որ ունենք հայրենական արտադրություն….այն էլ որակյալ, մրցունակ, նախընտրելի և սիրելի արտատադրանք….Արտադրողի արժեքը ցավոք մեր երկրում լավ չեն գիտակցում… բայց արտադրողը մեր երկրի հենասյունն է, մեր արժեքը, մեր ստեղծարար էությունը…. արտադրողը հատուկ տեսակի հայ է, ով ունի երևակայություն, ազգային մտածողություն ու աշխատատեղ ստեղծելու կարողություն, այս հայի կորստի համար ես ցավում եմ…. Հրանտ Վարդանյանի հետ անձնական շփումներ չեմ ունեցել, սակայն նախորդ 10-15 տարների ընթացքում, լինելով Հասցեն Հայաստան հաղոդաշարի հեղինակն ու վարողը, պատիվ եմ ունեցել ներկայացնել Գրանդ Հոլդինգի տարատեսակ նախաձեռնությունները. Լինի դա պաղպաղակ, ծխախոտ, թխվածքներ ու կարամելներ ,սուրճ կամ թուղթ: Եվ այն հոգատարությունը, որ նրանք ցուցաբերում էին յուրաքանչյուր արտահայտած մտքի և կադրի հանդեպ, խոսում էր միայն այն մեծ պատասխանատվության մասին, որ գիտակցում էին այստեղ, այս մեծ ընտանիքում…Այս գործարարը մեծ ավանդ ունեցավ հայրենական արտադրությունը խթանելու և խրախուսելու հարցում, այս գործարարը թերևս հայի թասիբ ուներ, ինչու ոչ մերը, այլ ուրիշինը պետք է համարվի դոմինանտ ու նա անում էր ամեն հնարավորը, որպեսզի մերն ուրիշ է, մերն անուշ է, մերը լավն է, որովհետև ի վերջո մերն է, այս սկզբունքը հայի գիտակցական մակարդակում մնա սուրբ և անփոփոխ… ցավում եմ որ վերջին տարիների տնտեսական կաթվածը կաթված էր նաև իմ հաղորդաշարի համար ու ես չեմ կարող այսօր եթերից ասել իմ սրտի խոսքը մեր եզակի հայրենանվեր հայի մասին…այո նա շատ բան փոխեց, նա վերածնեց ու հիմնեց ավանդույթներ, այո, այսօր կան Գրանդ Քենդի խանութներ Հայաստանում, ուր հերթեր են գոյանում, ուր մարդիկ վստահաբար ու հավատով գնում են հայի ստեղծածը: Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին և հույս ունեմ, որ նրա ստեղծած ուրահատուկ աշխատաոճը մեծ ու ավելի եռանդուն թափով կշարունակի համալրել մեր տնտեսական մտածողությունը: Գրանդ Հոլդինգի նման ձեռնարկությունները մեր երկրի պատիվն են ու այցեքարտը, ես խոնարհվում եմ բոլոր հայ անկեղծ ու նվիրյալ արտադրողների առջև ու թող ծնվեն հերոսներ..շատ ու միշտ ցանկացած դաշտում, քաղաքական, տնտեսական թե ռազմի դաշտերում…և սակայն ինչ տարբերություն…պարոնայք…

Gohar Shahnazaryan fb page

No comments:

Post a Comment