Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/21/14

Ֆեյսբուքը երեկ: Դիմացավ` Համալիրը,Շուշանը,Թաթուլը

Համալիրը աճուրդի են հանել, է թող միանգամից Ebay-ում հայտարարություն գրեն, այնտեղից ավելի շատ հետաքարքրվող կլինի: Իրականում կապ չունի Համալիրը ով կգնի, ով էլ գնեց պետք է պարտավորվի ու համապատասխան թղթերով ամրագրվի, որ նա Համալիրի տեսքը չի փոխելու ու համալիրը շարունակելու է իր գործունեությունը: Հակառակ դեպքում ‪#‎save_hamalir‬ քաղաքացիական ակցիան անխուսափելի է:
Շուշան Պետրոսյանի արտահայտությունը, որը քննարկվեց մի քանի օր, արդեն իսկ անցյալ է: Ասում էի չէ, փոքրիկ բան է եղել կանցնի կգնա, բայց չէ՝ լուն փիղ սարելու սիրահարները, բռնեցին իրենց ստեղնաշրները ու սկսեցին գրել ու գրե, ոչինչի չհասնելովլ, երեկ արդեն չկային այդ մարդիկ:
Թաթուլին ու Սպիտակցի Հայկոին էլ ուզում են ՀՀ վաստակավոր երգչի կոչում տան: Իրանք եթե այդ կոչումը ունեցան ուրեմն մենք այսքան ժամանակ անիմաստ էինք բողոքում թուրքական մուղամի դեմ, որովհետև այդ երաժշտությունը փաստորեն մեր վաստակավոր արտիստների անբաժան մասը կկազմի, իսկ եթե մարդիկ վաստակավոր են, ուրեմն իրենց թուրքական մուղամն էլ վաստակավոր պետք է լինի:
Մամիկոն Խոջոյանը չդիմացավ, նա երեկ մահացավ: Մի քանի ամիս ազերաստների մոտ տանջվելուց հետո, նրա սիրտն այնքան Դիմացավ, որ վերադարձավ հայրենի հող նոր դադարեց բաբախելուց: Հավատացեք, այն օրերը, որը ապրել էր Մամիկոն պապիկը չեմ ցանկանա թշնամուս, որովհետև պատկերացնում եմ, թե ինչ տանջանքների ու կտտանքների են ենթարկել ծերունուն:

Էդգար Խաչատրյան fb page