Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

5/22/14

Մորմոններն իրենց հայացքը հառել են մեր մեծագույն մշակութային-մարզական օջախին

Զարմանալի երկրում ենք ապրում. արդեն մի քանի օր է մեր էլեկտրոնային թերթերն աղմկում են, ներկայացնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի մասին տեղեկություններ, ֆինանսական սկանդալներ, մինչդեռ քաղաքական գործիչներն ու հանրային ակտիվիստները լռում են: Անգամ «Փակ շուկայի» ակտիվիստներն ու Նախախորհրդարանը հրապարակում չեն հայտնվում: Ուրեմն՝ կամ
բացարձակ հետաքրքիր չէ ազգային հպարտություններից մեկի ճակատագիրը, կամ էլ՝ հրահանգ չկա ոտքի կանգնելու: Կարծում ենք՝ վերջին տարբերակն է, չէ՞ որ մեր շատ շարժումների թիկունքին տարբեր «ներդրողներ» ու պատվիրատուներ են կանգնած:

 Մինչդեռ Ծիծեռնակաբերդի ՄՀՀ-ի ճակատագիրը կարող է շատ ավելի վտանգավոր ու ճակատագրական լինել, քանզի, ըստ մեր ունեցած որոշ տեղեկությունների, երկրի մի շարք պատասխանատուների հետ բանակցություններ են վարել նշանավոր դարձած մորմոնների եկեղեցու բարձրաստիճաններ, որոնք էլ պատրաստակամություն են հայտնել գնել համալիրը: «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի վկաների» եկեղեցին, որը հենվում է Մորմոնների գրքին և իր վարդապետությունը կառուցում հենց այդ գրքի դրույթներով, ակտիվորեն ներքաշված է քաղաքականության մեջ, զբաղված է տարբեր երկրներում քաղաքական պատվերների իրականացումներով: Հայաստանում այս եկեղեցին հաստատվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում:

 Թե ինչու են հիմա մորմոններն իրենց հայացքը հառել մեր մեծագույն մշակութային-մարզական օջախին, կարելի է ենթադրել: Հարկավոր է ունենալ քարոզչության հզոր լծակներ, կենտրոններ, հանդես գալ որպես բարերար՝ ավելի շատ մարդկանց դեպի իրենց ձգելու համար: Եվ Հայաստանի իշխանություններն էլ ընդառաջ կգնան այդ ցանկություններին, քանի որ կարևորը փողն է:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am