Տարբեր բանկերի հետ տարբեր գործարքներ եմ ունեցել՝ վարկի, տրանսվերտի, գրավի տեսքով, որոնց անունները չեմ տա, որպեսզի այնպես չստացվի, որ մեկին գովաբանում եմ, մյուսին՝ վատաբանում, բայց «Արարատ բանկի» պես, մեղմ ասած, «անհաջող» բանկ դեռ չէի տեսել:
Շուրջ երկու շաբաթ առաջ դիմեցի «Արարատ բանկ» ՝ օվերդրավթի համար: Ներկայացրեցի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, լրացրեցի դիմումը, և ստացա պատասխան, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում ինձ կիրազեկեն թե՛ վարկը հաստատելու, թե՛ մերժելու մասին: Ի դեպ՝ ինձ միշտ զարմացրել է այն, որ ես վերցնում եմ 200 հազար դրամի կարգի վարկ, որից 7 հազար դրամը պահվում է, որպես սպասարկման գումար, փաստացի՝ առձեռն ես ստանում եմ 193 հազար դրամ, բայց հետագա բոլոր վճարումներս հաշվարկվում են ըստ 200 հազարի… Ինչևէ, 6 աշխատանքային և 2 հանգստյան օր անց ստիպված զանգահարում եմ սպասարկման կենտրոն, քանի որ բանկից նորություն չկա, և ստանում եմ պատասխան, որ ինձ կիրազեկեն 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Այսինքն, գլխամասում ինձ ուրիշ թիվ են ասում՝ 5 աշխատանքային օր, օպերատորը՝ ուրիշ թիվ՝ 7 աշխատանքային օր: Եղբա՛յր, հիմա կողմնորոշվեք, թե որ մեկդ է թերանում իր աշխատանքի մեջ:
Բայց սպասեք, սա դեռ ամենը չէ, ևս 5-6 օր հետո ես նորից եմ զանգահարում, ինձ մեկ այլ հեռախոսահամար են տալիս, որով անմիջապես վարկային բաժին պետք է զանգահարեմ: Կապնվում եմ այդ բաժնի հետ, ասում եմ խնդրիս մասին, տալիս եմ իմ տվյալները, ինչի վերաբերյալ լսում եմ պատասխան, որ նման հայտ գոյություն չունի: Թողնում եմ հեռախոսահամարս, և ինձ 10 րոպեից զանգահարում են… Ամենահետաքրքրական պահը.
-Ալբերտի հետ եմ խոսո՞ւմ,- բանկի աշխատողը:
-Այո՛,- ես:
-Ալբերտ ջա՛ն, «Արարատ բանկ»-ից է: Գիտեք, Ձեր վարկը մերժվել է,- բանկի աշխատողը:
-Ի՞նչ պատճառաբանությամբ,-ես:
-Դե՛, Դուք մեզ մոտ վարկ եք ունեցել, որի վճարումները ուշացվել են,- բանկի աշխատողը:
-Այո՛, ես 2011 թ-ին վարկ եմ ունեցել ձեր բանկում, որի վճարումներն ամեն ամիս ավտոմատ կերպ քարտիս վրայից պահվել են, քանի որ ես աշխատավարձս ստանում եմ ձեր իսկ բանկի կողմից տրամադրված քարտով: Վճարման ամսաթիվ նշված է եղել ամեն ամսվա ամսի 5-ը, իսկ իմ քարտի գումարը սովորաբար նստում է ամսին 27-28-ին, ամենաուշը՝ ամսի 2-ին: Ո՞նց է ստացվում, որ ես ուշացրել եմ,- ես:
-Դե՛, ինչ ասեմ, փաստորեն ուշացրել եք,- բանկի աշխատողը:
-Հարգելի՛ս, ասենք եթե ուշացում էլ եղել է, չնայած նման բան չի եղել, բայց, քանի որ ես տվյալ պարագայում, ցավոք սրտի, ձեր բանկի հաճախորդ եմ հանդիսանում, ուշացման դեպքում համակարգն ավտոմատ կերպ իմ հաշվեհամարից սառեցնում եմ վճարման ենթակա գումարի չափով: Այդպես չէ՞… Այդ դեպքում էլ եմ ուշացրե՞լ,- ես:
-Դե ի՞նչ ասեմ,- բանկի աշխատողը:
-Բան էլ մի ասա, ախպեր ջա՛ն: Բարով ծախսե՛ք: Պռոստը, երբ պարտավորվում եք 5 օրվա ընթացքում մարդուն տեղյակ պահել, ապա բարի եղեք, գոնե էտ մի հարցում մի թերացեք... 5 օր հետո զանգեք ու ասեք. «Ախպեր ջա՛ն, գիտես ի՞նչ կա… Վարկդ մերժվելա», որ մարդ իր անելիքն իմանա, քանի որ տեղյակ չեք, թե այդ գումարն ինչի համար է մարդուն հարկավոր: Ամեն դեպքում, մարդ մնալը կարևոր բանա:
-------------Զանավես----------------
Այսքանից հետո էլ մարդ ո՞նց վստահի տվյալ բանկին... Ինչքան սիրուն գովազդ էլ անեն, ինչքան թույն պայմաններով էլ վարկ տրամադրեն… Քամակով էլ բոմբ գցեն, միևնույն է, մարդու վստահությունը չի վերականգնվի: Իմ պարագայում որ՝ հաստատ... Շնորհավորո՛ւմ եմ Ձեզ, «հարգելի» բա՛նկ:
https://www.facebook.com/A.Unusyan?fref=nf
www.amediainfo.ru
No comments:
Post a Comment