Yerevan Booked net
+C

24/7 www.amedianews.press - : financial market news, blockchain and crypto and metaverse, all this is on our website.

11/5/19

ԱՆ նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններից մեկի տնօրենի կողմից նրան առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ 2019թ. մարտի 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ Ա. Դ.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ,
առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:


ԱՄԵԴԻԱՆՅՈՒԶ

No comments:

Post a Comment