Վրաստանի պետական հաստատությունների և հեռուստաալիքների ավելի քան երկու հազար կայքեր, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների, ենթարկվել են լայնածավալ հակերային հարձակման:
Շատ դեպքերում կայքերի գլխավոր էջերը փոխարինվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարով և «Ես կվերադառնամ» մակագրությամբ:
Կիբեռգրոհի են ենթարկվել, մասնավորապես, դատարանների կայքերը, որոնք պարունակել են գործերի նյութեր և անձնական տվյալներ:
«Իմեդի» և
«Մաեստրո» հեռուստաալիքները գրոհի պատճառով ստիպված են եղել դադարեցնել հեռարձակումը:
Գրոհի ծագումն առայժմ հայտնի չէ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացնում:
Փոխանցում է BBC-ն:
AMEDIANEWS.COM
No comments:
Post a Comment